Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-յան էջում ընկերների հետ լուսանկար է հրապարակել և նշել, որ անհամբերությամբ սպասում է կարանտինի ավարտին, որպեսզի հայկական կոնյակով կենացներ բարձրացնի։
«Անհամբերությամբ սպասում ենք հայկական կոնյակով ու հայկական ոճով, մի քիչ երկար կենացներին մտերիմ ընկերներիս հետ, երբ մենք բոլորս դուրս գանք կարանտինից»,- գրել է Օհանյանը։