Ռուսաստանի Դաշնությունում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին օրերին աճել է 1175-ով՝ հասնելով 8672-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ օրում 86 մարդ է ապաքինվել, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 580»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անցած մեկ օրում մահացել է հինգ հիվանդ, իսկ վարակից մահացության ընդհանուր թիվը 63 է։
Տվյալների համաձայն՝ Մոսկվայում վարակվածների թիվն աճել է 660-ով ՝ հասնելով 5 841-ի։ Բացի այդ, հիվանդները գրանցվել են ևս 55 շրջաններում: