Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը
Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Հաղորդվում է, որ դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում․ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման դեպքեր։ Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը: