Հայաստանի տարածքում ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ:
Երևանում ապրիլի 26-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 29-31 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 21-23 աստիճան։ Գիշերը կդիտվի 12-14 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 25-ին կանխատեսվում է պարզկա, արևոտ եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 13 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3․3 մ/վրկ արագությամբ: