Ձեզ ենք ներկայացնում մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Ուշադիր եղեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է շուրջը։ Մի ներքաշվեք այլ մարդկանց վեճերի մեջ։ Ավելի լավ է մտածեք այն մասին, թե ինչ է ձեզ պակասում լիարժեք երջանկության համար:
Ցուլ
Շաբաթվա սկզբին ժամանակն է առանձնանալու, որպեսզի հանգիստ լինեք և մտածեք ապագայի մասին: Ծրագրվածն այժմ իրականացման բոլոր շանսերն ունի։
Երկվորյակ
Եթե ձեզ պակասում են գաղափարներ, նախագծեր, օգնություն խնդրեք ձեր ընկերներից և գործընկերներից: Նրանք ոչ միայն կհուշեն, այլև կաջակցեն։
Խեցգետին
Աշխատանք, հոգսեր, պայմանագրեր։ Չնայած այն հանգամանքին, որ գործերն իսկապես շրջադարձային չեն, լուրջ խոչընդոտներ չեն սպասվում։
Առյուծ
Եթե հանգամանքները թույլ են տալիս, ապա կարող եք մեկ շաբաթ հանգստանալ: Կհանգստանաք, և նոր տպավորություններ կստանաք։ Աշխատանքի մասին մի անհանգստացեք։
Կույս
Շաբաթը նպաստավոր է ֆինանսական հարցերի կարգավորման համար։ Մի անհանգստացեք, ամեն ինչի համար բավարար գումար կա: Սա հենց այն դեպքն է, երբ դրանք կլինեն այնքան, որքան անհրաժեշտ է գործի համար։
Կշեռք
Գործընկերների հետ լուրջ տարաձայնություններ չկան, բայց մանր թյուրիմացությունը, այնուամենայնիվ, լարում է մթնոլորտը։ Ժամանակն է խոսել և պարզել:
Կարիճ
Իրավիճակները, կարծես, ձեզ ուժ կտան։ Հետո դժվար թե վերականգնեք փչացած հարաբերությունները։
Աղեղնավոր
Շաբաթվա սկզբին երեխաները հատուկ ուշադրություն կպահանջեն։ Նրանց հոգսերն առաջին պլան կընկնեն։ Պատրաստ եղեք և՛ ուրախանալ նրանց հետ, և՛ կարեկցել:
Այծեղջյուր
Չափազանց ուշադիր եղեք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում աշխատավայրում: Փորձեք ամեն ինչ պահել անձնական վերահսկողության տակ։
Ջրհոս
Եթե դուք չունեք ամառանոց, ժամանակն է մտածել դրա մասին:
Ձկներ
Ուշադիր եղեք ֆինանսների նկատմամբ։