ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական կարգով պահանջում է վերացնել դիմակների պարտադիր կրումը փողոցներում, եթե մարդը միայնակ է կամ ընտանիքի անդամների հետ:
Այդ նպատակով Զոհրաբյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով այգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրերում, ուխտագնացությունների, անհատական և խմբակային արշավների, էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի վերոնշյալ դրույթը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Փաստաբանների պալատի նախագահը պահանջում է վերացնել հրամանի այն մասը, որը պարտավորեցնում է դիմակ կրել, եթե անձը փողոցում կամ այլ բաց հասարակական տարածքներում գտնվում է միայնակ կամ ընտանիքի անդամների հետ: