Այսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
ԱՀ նախագահը նշել է, որ քննարկել են Արցախի Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր:
«Իմ բաց ելույթում ես ներկայացրել եմ Արցախի անվտանգային միջավայրի վերաբերյալ որոշ մոտեցումներ՝ կառուցվածքային առումով այն բաժանելով չորսական մակարդակների և ուղղությունների»,- նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին:
Այսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը
Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Քննարկել ենք Արցախի Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր:Իմ բաց ելույթում ես ներկայացրել եմ Արցախի անվտանգային միջավայրի վերաբերյալ որոշ մոտեցումներ՝ կառուցվածքային առումով այն բաժանելով չորսական մակարդակների և ուղղությունների:(Տեսանյութի հղումը՝ https://we.tl/t-ZrtAaAtMy1, ելույթի տեքստը եռալեզու՝ ստորև .http://president.nkr.am/am/news/consultations/5015/?fbclid=IwAR0h3PftA7BYnSCCBvnWLFLzuB8QC4sZORkDEK-3VjmV_KZyTqu7fD68r5o )
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 15 сентября 2020 г.