«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»,-այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հետգրության մեջ Պողոսյանը հայտնել է, որ նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ քարոզչության վրա:
«Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,-եզրափակել է Պողոսյանը։
Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության…
Опубликовано Погосяном Ваграмом Воскресенье, 4 октября 2020 г.