ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 400 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր 30 մլն դրամ:
«Այսօր մենք միասնական ենք առավել քան երբևէ, և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք այս գործի կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:
Կոչ ենք անում բոլորին ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին:
Փա՛ռք Հայ զինվորներին
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»,-այս մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
🇦🇲ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած…
Опубликовано ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Понедельник, 12 октября 2020 г.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 491 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: