Երեկվանից ոգեշնչող լուրեր են տարածվում Շուշիի հատվածում ռուսական խաղաղապահների տեղակայման գծի փոփոխության մասին, որով, կարծես, հայկական ուժերի հսկողության տակ են անցնում նոր բնագծեր Շուշիի շրջակայքում: Այս մասին գրել է Պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը:
«Դա ներկայացվում է ըստ ՌԴ ՊՆ-ի` Արցախում խաղաղապահ առաքելությանը վերաբերող քարտեզների փոփոխությունների։
Սակայն, եթե հավատանք քարտեզներին, իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ:
Քարտեզներում խաղաղապահների տեղակայման գծերը սկսել են փոփոխվել դեռ դեկտեմբերի 21-ից, ըստ որում` որքան Շուշիի շրջակայքը անցնում էր հայկական կողմի հսկողության տակ, այնքան ոսոխի ներկայիս սահմանագիծը մոտենում էր Կարմիր շուկային:
Եվ սա միակ ոչ հայանպաստ փոփոխությունը չէ։
Ակնհայտ է նաև սահմանագծի ոչ հայանսպատ փոփոխություն Արցախի Հյուսիս-արևելքում:
Այնպես որ, ոգևորվելու առանձնապես շատ բան չկա»,- գրել է Եղիազարյանն ու հավելել, որ գուցե իրականում որևէ էական փոփոխություն էլ չկա, պարզապես գոյություն ունեցող սահմանների ճշգրտումներ են անցկացվել քարտեզներում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու, Մարտակերտի շրջաններից։