«Aircompany Armenia» ընկերությունը Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթներ կիրականացնի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով ավիաընկերությանը:
Մոսկվա-Երևան չարտերային չվերթի տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 5-ին (սկսած ժամը՝ 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով՝ նշյալ ընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10): Ավիաընկերության տվյալներով՝ տոմսերի գինը կազմում է 14 500 ռուբլի։
Հուլիսի 7-ին (ժամը 18:10-ին) նախատեսված է նաև Վորոնեժ-Երևան չվերթ:
Չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ), ինչպես նաև որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով՝ նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):