Օգոստոսի 27-ին ժամը՝ 12։00-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Nord Star» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։
«Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 տոմսարկղից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,- ասվում է հրապարակման մեջ։