Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հոկտեմբերի 25-ից կսկսի Հայաստանի հետ ամենօրյա ավիահաղորդակցություն իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից:
Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան ուղղություններով առաջին չվերթները նախատեսված են հոկտեմբերի 25-ին: Տոմսերի ձեռք բերման և չվերթների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ավիաընկերության կայքից:
Ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր սեպտեմբերի 11-ից դեպի Հայաստան և հանրապետությունից դուրս կանոնավոր չվերթները վերսկսելու մասին:
ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ թռիչքների վերսկսման, դրանց հաճախականության և ուղղությունների հետ կապված որոշումներն ընդունվում են ավիաընկերությունների կողմից, իսկ Հայաստանից այլ երկրների տարածքում ուղևորների մուտքի պայմաններն ու սահմանափակումները կարգավորվում են տվյալ երկրի կողմից սահմանված կարգերին համապատասխան: