Կապանի բժշկական կենտրոնը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող վիրավոր զինծառայողների ցուցակը, որոնք իբրև գտնվում են հիվանդանոցում։
«Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ-ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,- տեղեկանում ենք Կապան ԲԿ-ի ֆեյսբուքի էջից։