«Galaxy Group of Companies»-ի կազմում հանդես եկող «Ucom»-ի, «Megafood LLC»-ի, «Yerevan Mall»-ի, «TI’ME Armenia»-ի, «Chronograph»-ի, «Mega Toys»-ի, «Megasport»-ի, «Teryan 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։ Այս մասին նշվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
Արդյունքում 40 մլն ՀՀ դրամ է փոխանցվել հիմնադրամին:
Հիշեցնենք, որ, ի լրումն այս գումարի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների անունից արդեն իսկ 50 միլիոն ՀՀ դրամ փոխանցվել էր «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: