«ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքային գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» շրջանակներում, ինչպես նաև Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ի Ագարակաձոր գյուղում կանցկացվի «Ագարակ Fest»-ը:
Փառատոնի հիմքում գյուղական տուրիզմի զարգացումն է: Փառատոնին մասնակցել կարող են բոլորը, ովքեր սիրում են գյուղական կյանքը, մաքուր օդն ու հետաքրքիր ժամանցը: Այստեղ ոչ միայն հյուրասիրություն ու զվարճալի խաղեր են կազմակերպվելու, այլև մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ձեռագործ աշխատանքներին, ցանկության դեպքում նաև տիրապետելու փայտագործության, կավագործության ու թղթի ու կտորի վերամշակման տեխնիկային:
Ճանաչողական այցերը նույնպես տեղ են գտել ծրագրում: Փառատոնի մասնակիցներին տեղացիները կծանոթացնեն գյուղի տեսարժան վայրերին, իսկ բնական արտադրանք գնահատողները կարող են ձեռք բերել գյուղական արտադրանք գյուղմթերքի տոնավաճառում: Ցանկացողները կարող են գրանցվել և անվճար մասնակցել միջոցառմանը: