«Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի և Ռուսաստանի սահման) ուղղությամբ օգոստոսի 7-ից 9-ը տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ կմտցվեն: Այդ մասին հայտարարություն է տարածել
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:
Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցանքով և կիսակցանքով ավտոտրանսպորտի երթևեկությունը: Մնացած ժամանակ ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ կլինի։