Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող քաղաքացնիները հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով 17:00-ին), Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Այս մասին տեղեկատվություն է տարածել Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ դեսպանությունը ուղևորներին խնդրում է ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վահագ Սիսեռյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: