Ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Մանվել Մամոյանը սահմանել է հերթական համաշխարհային ռեկորդը։ Մամոյանը, 18․45 կգ քաշով բաճկոնով, ձեռքերի վրա, ոտքերը վերև բարձրացրած, 16 անգամ հրում վարժություն է կատարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութէ հրապարակել։
«Գինեսի ռեկորդ՝ մեկ րոպեում 40 ֆունտ քաշով ձեռքերի վրա հրում վարժություն:
Անցյալ տարի Գինեսի ռեկորդների Գրքում այդպիսի ռեկորդ չկար:
Ինձ հաջողվել է դառնալ բացառիկ ռեկորդակիր՝ 16 անգամ հրում կատարելով»,-գրել է Մամոյանը հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում:
Ավելի վաղ Մանվել Մամոյանը գերազանցել էր լեգենդար Բրյուս Լիի ռեկորդը՝ երկու մատների վրա մերկ րոպեում 55 անգամ հրում կատարելով. նախորդ ռեկորդը սահմանվել էր 52 հրումով: