Հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հաղթել է Հունաստանում ընթացող Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատի միջազգային վարպետ Գաբոյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող աշխարհի տասներորդ չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովային։ Գաբոյանն ու գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն առաջնության 4-րդ տուրից հետո վաստակել են 2,5 միավոր։
Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են 2-ական միավոր։
Եվրոպայի կանանց շախմատի 24-րդ անհատական առաջնությունը տեղի է ունենում ապրիլի 18-30-ը՝ Հռոդոս կղզում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 60 հազար եվրո է։
2023 թվականի մարտին Չեռնոգորիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Գաբոյանն զբաղեցրել էր 65-րդ տեղը։ Հունվարին Գաբոյանը երրորդ անգամ նվաճել էր Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը։