Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը տիկնոջ հետ կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Հայրենիքի փրկության շարժման պաշտոնական էջից:
Շնորհավորելով նոր տարին՝ Մանուկյանը ակտիվիստների հետ խոսել է ապագայի անելիքներից, մաղթել, որ համախմբվելով կարողանանք ոտքի կանգնել, կերտել Հայաստանի հզոր ու արժանապատիվ ապագան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են նստացույցը: