Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի բացառիկ լուսանկարը։ Նախնական տվյալներով՝ սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։
Նշենք, որ ավելի վաղ հայկական կողմը հայտնել է, որ խոցել է ադրբեջանական ԱԹՍ-ն։
Հիշեցնենք, որ երեկվանից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։