Հայաստանը վաղուց է արձագանքել Ռուսաստանի Դաշնության խորհրդի դիմումին։ Այսպես է մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերն այն մասին, որ Մոսկվան ակնկալում է Երևանի արձագանքը ռուս խորհրդարանականների կոչին։
«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատասխանել է ռուս պատգամավորների դիմումն ստանալուց մեկ-երկու օր անց»,- պարզաբանել է նա։
Միաժամանակ՝ ԱԺ խոսնակը հրաժարվել է խոսել պատասխանի բովանդակության մասին։
«Բովանդակությունը գիտեմ, բայց չեմ ասի, ես պարզապես կապ չունեմ»,- պատճառաբանել է նա։
Մայիսի 3-ին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ հույս ունի՝ պատասխանի համար ուժերը կբավականացնեն։ Նշենք, որ խոսքը վերաբերում է «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման» և Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը «վճռականորեն պաշտպանելու» մասին Սիմոնյանի հայտարարություններին։