Համաճարակի օրերին արտերկրից Հայաստանի տարատեսակ օգնություն է ստացվում՝ սկսած մասնագիտական, կազմակերպչական հարցերում, վերջացրած՝ կոնկրետ աշխատող բժիշկներից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ արտերկրից պլանավորված այցեր կան. վաղը հատուկ չվերթով 10 բժիշկ կժամանի Ֆրանսիայից, Ռուսաստանից 50 բժիշկ կայցելի Հայաստան և մի քանի շաբաթ կաշխատի տեղում։ Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն նաև մասնագետներ Լիտվայից:
Նախարարը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ բանակցություններ են վարվում բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի՝ Հայաստան այցելության վերաբերյալ։
Հավանաբար թիմը կլինի Լեհաստանից կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն և այժմ օգնում են տարբեր երկրներին։
«Որոշումը դեռ վերջնական չէ, ժամկետները ևս հայտնի չեն»,- ասաց Արսեն Թորոսյանը: