Իտալացի բժիշկները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին թոքերի օդափոխության սարք են նվիրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։
«Այս սարքը բավական հաջող կիրառում ունի Իտալիայում` նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար: Սրանով ավելի հարմար է, ինչպես նաև հնարավոր է հիվանդին նստեցնել, և նա կարողանում է ինքնուրույն ջուր խմել»,- գրել է Խաչատրյանը:
Իտալացի բժիշկները մեզ թոքերի օդափոխության նման սարք են նվիրել: Այս սարքը բավական հաջող կիրառում ունի Իտալիայում` նոր…
Опубликовано Tsovinar Khachatryan Пятница, 3 июля 2020 г.