Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկություն չունի, թե ինչ խուզարկություն է ընթանում նախարարությունում և ԲԿ-ներից մեկում։ Նա այդ մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։
Նախարարը հավելել է, որ տեղյակ չէ, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է խուզարկություն ընթանում և արդյոք իրավապահները նախարարությունից համակարգիչնե՞ր են առգրավել։
Ապրիլի 16-ին Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել Առողջապահության նախարարությունում և Երևանի բժշկական կենտրոններից մեկում, Armenia Today-ին ասել էր Աբրահամյանը։ Մամուլը գրել էր, որ Առողջապահության նախարարությունում խուզարկությունները կապված են առողջապահության ոլորտում պետական պատվերների բաշխման հետ և հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Լիլիթ Ավետիսյանին։ Աբրահամյանը, սակայն, Armenia Today-ին հայտնել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։