Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց, որ մարտի 24-ին կարող են լինել մեծ թվով առողջացած քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացման վայրերից դուրս գրվողներ, եթե նրանց թեստերը բացասական արդյունք տան։ Նախարարը նաև նշել է, որ վերակենդանցման բաժանմունքում են գտնվում 6 քաղաքացի։
Հայաստանում կան բոլոր պրեպարատները, որոնք փորձարարարական մակարդակով աշխարհում կիրառվում են կորոնավիրուսի բուժման համար, ասաց առողջապահության նախարարը։
«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարարական մակարդակով աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար։ Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք 100 տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում», – ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, դրանք հենց այս պահից կրառվում են, այդ թվում վերջին օրերս հայտարարված «Պլակվենիլ» դեղը, որը հիդրոքսիքլորոքինի սուլֆատ է։