«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ժամեր առաջ բարեհաջող ավարտվել է Covid-19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է»,- նշել է Մուրադյանը։
ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ ընդգծելով, որ նրանք լավագույններից են:
«Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը։