Միջազգային լրագրողները Հայաստանից չեն կարողանում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝ ճանապարհներին տիրող վտանգավոր իրավիճակի պատճառով։ РИА Новости -ի լրագրողը հայտնել է, որ Երևանից մեկնել են դեռ երեկ, սակայն ընթացքում պարզվել է, որ ճանապարհը հրետակոծվում է, և իրենք ստիպված են եղել գիշերել Գորիսում։ Նրա տվյալներով՝ խմբում կան լրագրողներ “Би-Би-Си”-ից, SkyNews-ից։ Լրագրողը հայտնել է, որ ադրբեջանցիներն արդեն հրետակոծում են մեծ ավտոբուսները և “Пресса” գրությունը չի փրկում։
Ինչևէ, կհաջողվի նրանց հասնել Արցախ, թե՝ ոչ, դեռևս անհայտ է։