Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող պարզ լինել, քանի որ կողմերից յուրաքանչյուրն այս հարցում ունի «իր ճշմարտությունը»:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հոկտեմբերի 29-ին օրը ելույթ ունենալով «ՎՏԲ կապիտալի» «Ռուսաստանը զանգում է» ֆորումում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Յուրաքանչյուր ոք ունի իր ճշմարտությունը: Այստեղ պարզ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված», – ասել է Ռուսաստանի ղեկավարը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, ըստ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի և Հայաստանի շահերի հավասարակշռություն գտնելն է: «Ինչո՞ւմն է կամ որտե՞ղ է երկարաժամկետ կարգավորումը: Նրանում, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռություն, որը կհամապատասխանի երկու կողմերին՝ և՛ ադրբեջանական ժողովրդին, որին մենք վերաբերվում ենք անփոփոխ հարգանքով, և՛ հայ ժողովրդի շահերին»,- ասել է նա: