Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, իր համերաշխությունն արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Նշենք, որ մինչ այդ Իտալիայի այլ քաղաքներ ևս ճանաչել էին Արցախի Հանրապետության անկախությունը։