Ֆրանսիայի Սենատը քննարկվում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևը: Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:
Սենատորներն անդրադառնում են նաև Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և Թուրքիայի դեմ պատժամիջոցներին վերաբերող հարցերին:
«Այսօր մենք պատմական պահ կտեսնենք՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Միասին մենք կդատապարտենք այս նոր ցեղասպանությունը», – հանդիպումից մի քանի ժամ առաջ Facebook-յան իր էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: