Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ մնում է լինենք կարգապահ:
«Ծնողներին խնդրում ենք երեխաների ճանապարհելիս ենթարկվել կարգադրիչների և ոստիկանության հրահանգներին, մեքենաները կայանել Ազատության պողոտայում, երեխաներին սպասել ոչ թե բակերում, այլ պողոտայում: Շատ շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է նախարարը։
Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար: Մնում է…
Опубликовано Arayik Harutyunyan Четверг, 4 июня 2020 г.