Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Գումարը կտրամադրվի քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից»,-հավելել է նա։