Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հայկ Մարությանի վարած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի մասնակցությամբ քննարկվել են ընթացիկ ֆինանսական հարցեր։
Չնայած ոլորտում համավարակի ստեղծած որոշակի բարդություններին՝ միջոցներ են ձեռնարկվում նախանշված ծրագրերը սահմանված ժամկետներում կյանքի կոչելու համար: