Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։ Խոցման տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա»-ն պաշտոնական YouTube ալիքում:
Ըստ Razm.info ռազմական մասնագիտացված հարթակի փոխանցման՝ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:
«Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն»,-գրել է կայքը։
Կայքը տեղադրել է արբանյակային լուսանկար, որում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա։