Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են:
Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:
Լիբանանից Լարան ու Թամարը գործի են անցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։