Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից և կարճ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այսօրվա կատարած բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես դա համարում եմ քաղաքական։ Կան սարքած թղթեր, որոնք իմ հայտարարությունից հետո են եղել»։
Ծառուկյանը նշել է, որ քննությունը շարունակվում է, որի վերաբերյալ համապատասխան մարմինները կտեղեկացնեն։ «Դրանք պապուս թվի թղթեր են։ Ես այսօր սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ։ Իմ ելույթից հետո ինչ եղել է, ես դա քաղաքական եմ համարում», – նշել է նա։