«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին առաջադրված մեղադրանքների մասին: Նա հրապարակել է Վանեցյանին ուղարկված ծանուցագիրը:
Դրանում մասնավորապես ասվում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: