Եվրահանձնաժողովի այսօրվա որոշման արդյունքում Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են դեպի ԵՄ երկինք մուտքն արգելող ցուցակում: Այս մասին այսօր՝ թարմացված ցուցակում նշել է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն։
Այսօրվա թարմացումից հետո ցանկում ավելացվել են Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները՝ թռիչքների անվտանգության վերահսկողության վերաբերյալ երկրի հնարավորությունների գնահատումից հետո։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի (CAC) և վեց հայկական ավիափոխադրողների լսումների արդյունքում: