Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով՝ «Ռեդ Վինգս» ընկերութունը հուլիսի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15-ին իրականացրեց չարտերային թռիչք Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան: Այս մասին հայտնում են Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն վերադարձան 226 քաղաքացի, 6-ը մինչև երկու տարեկան երեխա, երկուսը՝ զորակոչիկ:
«Տասն ուղևորի ճամփորդությունը անվճար էր, որ կազմակերպվել էր գլխավոր հյուպատոսության կողմից: Հաջորդ թռիչքը նախատեսվում է հուլիսի 13-ին»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
|| Չարտերային չվերթ Սանկտ-Պետերբուրգ -ԵրևանՍանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս»…
Опубликовано Генеральное консульство Республики Армения в Санкт-Петербурге Понедельник, 6 июля 2020 г.