Հուլիսի 6-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ իրենց վերադարձը Ռուսաստան կազմակերպելու պահանջով։
Դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվածները պահանջել են հստակ ներկայացնել ստեղծված իրավիճակը և <<Գոսուսլուգի>> պորտալի համարժեք աշխատանքը։
Ի պատասխան Armenia Today-ի թղթակցի հարցերին՝ հավաքվածներից շատերը հայտնել են, որ ինչ-ինչ հարցերով Հայաստան են ժամանել մի քանի օրով, սակայն մի քանի ամիս է՝ չեն կարողանում վերադառնալ տուն, իսկ գրանցման թերթիկում իրենց հերթը այդպես էլ չի հասնում։
Առավոտյան 9։00-ից սկսած՝ հավաքվածները չեն հեռացել դեսպանատնից, որը սակայն փակ էր։ Ինչպես հայտնի է դարձել քիչ անց, մինչև հուլիսի 13-ը դիվանագիտական ծառայությունը չի գործելու։
Այնինչ մարդիկ պահանջում են իրենց վերադարձը ոչ թե քմահաճույքից ելնելով, այլ ունենալով լուրջ, երբեմն էլ ողբերգական պատճառներ:
Դիմումն ընդունելու խնդրանքով հերթապահին դիմող կնոջ որդին մահացել է, երիտասարդ կինը չի կարողանում վերադառնալ ամուսնու եւ երեխայի մոտ։
Օրենբուրգի շրջանի բնակիչը շուրջ կես տարի է, ինչ Հայաստանում է, իսկ նրա ընտանիքը սպասում է նրան Ռուսաստանում։
Հերթապահները հայտնում են, որ հերթում ընդգրկվածները շատ-շատ են՝ ավելի քանի 2000 հոգի։
Աշխատակիցները խնդրում են լքել դեսպանության տարածքը՝ նշելով, որ առաջին հերթին քննարկվելու են ՌԴ քաղաքացիների դիմումները։ Հավաքվածների թիվն այնուամենայնիվ գնալով շատանում էր։