Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է տարածել, որտեղ մի քանի խորհուրդներ է տալիս, թե ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում ընդհարումներ են տեղի ունենում ադրբեջանական բանակի հետ։
Ինչպես վարվել սոցցանցերում, տեղեկատվական աղբյուրների հետ, որպեսզի զոհ չդառնալ Ադրբեջանի քարոզչությանը, կեղծ լուրերին, ֆեյքերին։
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանում չկա ազատ մամուլ, կայքերում հրապարակվածը հատուկ ծառայությունների, քարոզչական բաժինների խոսքն է։
«Այս պահերին ադրբեջանական մամուլին հավատալ չի կարելի, իրենք էլ իրենց չեն հավատում»,-ասում է փորձագետը։
Նա խորհուրդ է տալիս ադրբեջանական կայքերի հղումները՝ ո՛չ գրառումներով, ո՛չ մեկնաբանություններով, չտարածել, քանի որ այդպես ուժեղացնում եք նրանց դիրքերը։