ԵՊՀ-ի վարձաչափերն ավելանալու են։ Այսօր տեղեկացրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա երկու կողմ. Մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում, ընդ որում՝ մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն։ Մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ, մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս ծառայությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս։ Վարձավճարների բարձրացման վերաբերյալ շատ դժգոհություններ ենք լսել, բայց մեր բոլոր մասնագիտությունների գծով այլ առաջարկներ կան, բայց եթե ընտրել են այս տարբերակը, ուրեմն դա իրենց ձեռք է տալիս»,- ասաց Գևորգյանը:
Նա հստակեցրեց, որ միայն առաջին կուրսեցիներին ուսման վարձերն են բարձրացել և հորդորեց բարոյական խրատներ չտալ։
«Համավարակով պայմանավորված` ԵՊՀ-ն ևս վնասներ է կրել։ Համավարակի հետ կապված. 180 միլիոն դրամ չստացած գումարներ, որոնք, օրինակ, ուսման վարձերի պարտքեր են, մոտ 40 միլիոն դրամ զեղչ են արել այս կիսամյակում, Ծաղկաձորի բազան չի աշխատել և այլն: Ըստ համապատասխան օրենքի, եթե մենք 10 տոկոսից ավելի զեղչ ենք անում, ապա դա ուսանողի համար եկամուտ է լինում, իսկ մենք, որպես հարկային գործակալ, պարտավոր ենք վճարել նրա հարկերը։ Օրինակ, եթե մենք 100 մլն դրամից ավելի զեղչ ենք անում, դրա դիմաց մոտավոր 30 մլն դրամ վճարում ենք պետական բյուջե»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարը։
Նա տեղեկացրեց, որ ուսման վարձավճարների թանկացման արդյունքում ԵՊՀ-ի դասախոսների և դեկանների աշխատավարձը միջինում տասը տոկոսով կբարձրանալ։
Մանրամասները՝ տեսանյութում
И.о. ректора ЕГУ Гегам Геворкян прокомментировал повышение платы за обучение
И.о. ректора ЕГУ Гегам Геворкян прокомментировал повышение платы за обучение
Опубликовано Armenia Today Среда, 2 сентября 2020 г.