Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին (ժամը՝ 17։50-ին) «S7 Airlines» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։
Նշվում է, որ տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանում ընկերության ներկայացուցչությունից կամ պաշտոնական կայքից (www.s7.ru):
«Տոմսի արժեքը՝ 19 հազ․762 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հրապարակման մեջ։