Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը, հայտարարում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.
O(I) rh- (1-ին բացասական),
B(III) RH+ (3-րդ դրական)
B(III) rh- (3-րդ բացասական),
AB(IV) RH+ (4-րդ դրական),
AB(IV) rh- (4-րդ բացասական):
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում են առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց:
Մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: