ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկ-համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հիշեցնենք, որ առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը կյանքից հեռացել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով։