Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երեւանն ընդգրկել է 2021 թվականի թեժ զբոսաշրջային ուղղությունների ցանկում:
«Հայաստանը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի եւ Ասիայի սահմանին, հեռանկարային տուրիստական ուղղություն է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ իրեն պետք է՝ պատմական վայրեր, հարուստ մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, համեղ խոհանոց»,- նշվում է Ryanair-ի՝ Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիափոխադրողի կայքում:
Նշենք, որ իռլանդական ցածրարժեք Ryanair ավիաընկերությունը 2020 թ. փետրվարին հայտարարեց Հայաստանից նոր ուղղություններ՝ ներառյալ Հռոմ, Միլան, Բեռլին, Սալոնիկ, Աթենք և այլն:
Այս նպատակակետերի համար ավիաընկերությունը նախատեսում էր տրամադրել ավելի քան 190 000 տեղ, սակայն կորոնավիրուսի համաճարակը կանխեց այդ պլանների իրականացումը: