Հայկական երկրորդ հեռուստաալիքը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է, որ հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել հեռուստաալիքի հաղորդումները:
Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել էր վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից:
Հեռուստաալիքից հայտնում են, որ իրենց գործունեությունը շարունակում են, և հունվարի 21-ից իրենց հաղորդումները հնարավոր կլինի դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: