Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +12 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -6 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +13 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +1-ից մինչև +22 աստիճան տաքություն, Տավուշում` +2 աստիճանից մինչև + 21 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: